Կլիչկո․ Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի մոտ կատաղի մարտեր են ընթանում.
«Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում: Հակառակորդը առանձնակի կատաղությամբ ոչնչացնում է Բուչային, Գոստոմելին, Վորզելին, Իրպինին։ Դիտավորյալ սպանում է խաղաղ բնակիչներին: Գոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն մահացել է, երբ հաց ու դեղորայք էր բաժանում մարդկանց։ Նա իմ գործընկերն է, որին ես լավ ճանաչում եմ»,- ասել է Կլիչկոն Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, հաղորդում է Interfax-ը:
Կլիչկոն նաև նշել է, որ Կիևը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինայի այլ քաղաքներ։
«Կիևը մարդասիրական օգնություն է ուղարկել Չեռնիգով: Մենք փորձում ենք այն հասցնել Բուչա և Գոստոմել: Մենք հումանիտար մատակարարումներ ենք կազմակերպում նաև այլ քաղաքների համար: Մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության: Ես խնդրում եմ բոլոր կիևցիներին հանգստություն պահպանել: Մնացեք տանը կամ ահազանգի դեպքում՝ ապաստարաններում պատսպարվեք, Կիևը կկանգնի, մենք միասին կկանգնենք, փառք Ուկրաինային»,- տեսաուղերձում ասել է նա, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.