Последние новости

Պուտին․ Ռազմական գործողությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ պահեստազորը ներգրավված չեն և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական ​​գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի: Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները», - ասել է ՌԴ ղեկավարն իր տեսանյութում:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը», տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ