Ռուսական կողմը ժամը 10:00-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել
Ռուսական կողմը հայտարարել է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայում, հայտնել են Ուկրաինայում ՌԴ հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբից:
«2022 թվականի մարտի 8-ի ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով) Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է լռության ռեժիմ և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել՝ Կիևից և հարակից բնակավայրերից դեպի Ռուսաստանի Դաշնություն Բելառուսի Հանրապետության տարածքով մինչև Գոմել՝ համաձայնեցնելով ուկրաինական կողմի հետ», - նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ռուսական կողմը պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից ու հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, Չեռնիգովից՝ Բելառուսի տարածքով կրկին Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ։
Սումից հումանիտար 2 միջանցք կտրամադրվի՝ դեպի Պոլտավա ու ՌԴ (Բելգորոդ), այնտեղից օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, Խարկովից Ռուսաստան (Բելգորոդ)՝ այնտեղից օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: