Արցախի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միամսյա տոների առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ-ից, ուղերձում ասվում է.
«Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք
Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ:
Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը:
Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել մեզ պատուհասած ծանր փորձությունները։
Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:
Սիրելի´ մայրեր
Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։
Սիրելի´ քույրեր ու դուստրեր
Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը
Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առիթով։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր, ընտանեկան անդորր ու ջերմություն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).