ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները. Ընտրվել է նոր Բյուրո
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, որի ժամանակ ընտրել է նոր Բյուրո: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:
Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները. այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:
Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո:
ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝
Վիգեն Բաղումյան (Իրան)
Դավիթ Իշխանյան (Արցախ)
Արսեն Համբարձումյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)
Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)
Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)
Մուրադ Փափազյան (Եվրոպա):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.