Արտակ Բեգլարյան․ Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման
Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իհարկե, այդ սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը ահաբեկելուն։ Մյուս կողմից, ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։ Այդ մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսատյացության աննախադեպ միտումները»,-գրել է Արցախի պետնախարարը։
Բեգլարյանի խոսքով`արդեն ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանը գումարվում է պետական մակարդակով կազմակերպվող ռուսոֆոբ քաղաքականությունը, որն այս դեպքում ուղղված է իրենց ռազմական դաշնակցի դեմ։
«Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին՝ այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով։ Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելությամբ», եզրափակել է Բեգլարյանը, տեղեկացնում է 168.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: