Թևան Պողոսյան․ Այս ֆորումն ընդամենը դառնալու է Թուրքիայի մեծարման միջոցառում
Ցանկացած մասնակցության էֆեկտիվություն չափվում է այն բովանդակային հարցով, որը մասնակից կողմը բարձրացնում է։ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմն այդ ի՞նչ բովանդակային հարց է բարձրացնելու, որ մասնակցոթյունն արդյունավետ լինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Աարարատ Միրզոյանի՝ նշված ֆորումին մասնակցությանը։
«Օրինակ՝ հայկական կողմը նպատակ դրե՞լ է այդ միջոցառմանը բարձրաձայնել Արցախի ճանաչման հարցը, ասել, որ եթե Արցախը չճանաչվի, կոնֆլիկտը չի կարող լուծված համարվել։ Եթե քննարկումներում այդ թեման չի լինելու, այլ լինելու է ինչ-որ ուրիշ թեմա, ի՞նչ էֆեկտիվության մասին է խոսքը։ Հիմա, ուզում են գնան Անթալիա, ուզում են՝ չգնան, դրանից որևէ բան չի փոխվելու։ Ամբողջ խնդիրն այն է, թե այդ հարթակում Հայաստանն ինչի մասին է խոսելու։
Խոսելո՞ւ է ադրբեջանական վայրագությունների, օկուպացիայի, Արցախի պատմական ժառանգության ոչնչացման, ցեղասպանությունների դեմ պայքարի մասին։ Խոսելո՞ւ է, որ միջազգային հանրությունը կարևորում էր որևէ կոնֆլիկտի ժամանակ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, բայց այդ կետը խախտվեց», - հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
Թևան Պողոսյանի համոզմամբ, եթե Անթալիայի ֆորումում հայկական կողմը վերոնշյալ հարցերը չի բարձրացնելու, այլ միայն ասելու է՝ «Եկեք բացենք հայ-թուրքական սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատենք», հարց է ծագում՝ ի՞նչ պետք է քննարկել, եթե, ըստ երկկողմ հայտարարությունների, սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների։
«Առանց նախապայմանների երևույթը հետևյալը կլիներ. ինչ-որ տեղ՝ թեկուզ Մոսկվայում, որտեղ երկու կողմերի բանախոսները հանդիպում էին, փաստաթուղթ ստորագրեին և հայտարարեին, որ դիվանագիտական հարաբերությունները հաստատված են, սահմանը պետք է անհապաղ բացել։
Հիմա այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը վախից դրդված է գնում բանակցությունների, և ինչ տարբերություն՝ ասելիքը Անթալիայում է ասվելու, թե հեռախոսով։ Այս ֆորումն ընդամենը դառնալու է Թուրքիայի մեծարման միջոցառում, քանի որ այնտեղ են լինելու նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Մենք այլևս որոշել ենք Թուրքիայի մեծարմա՞նը մասնակցել», - եզրափակեց խոսքը Թևան Պողոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.