Բայդեն․ ԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի:
Սրան զուգահեռ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն իր երկիր։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթագազային էներգիայի ամբողջ ներմուծումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, և ամերիկյան ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»,- հայտարարել է Բայդենը։
Ինչպես նշել է նախագահ ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնում հասկանում են, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն այժմ կարող են Ռուսաստանի դեմ նման միջոցներ ձեռնարկել: «Մենք կարող ենք ձեռնարկել այն քայլը, որը շատերը չեն կարող»,- ասել է նա։
Հավելենք՝ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.