ՌԴ-ն 10:00-ից «լռության ռեժիմ» է հայտարարում Ուկրաինայում և պատրաստ է միջանցքներ ապահովել
Ռուսաստանը մարտի 9-ին կրկին «լռության ռեժիմ» է հայտարարում և պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նման որոշում կայացվել՝ չնայած ուկրաինական կողմը մշտապես խափանում է հումանիտար միջանցքներ բացելու միջոցառումները։ Հաշվի է առնվել ազգայնականների կողմից սանձարձակությունների հետևանքով սրվող հումանիտար իրավիճակը։
«Խաղաղ բնակչության և օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով 10:00-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է ապահովել հումանիտար միջանցքները»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ-ն պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից և հարակից բնակավայրերից մարդկանց Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, ապա ավիացիոն տրանսպորտով Ռուսաստանի Դաշնություն տարհանելու համար, իսկ հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ։
Բացի այդ, ՌԴ-ն պատրաստ է միջանցքներ ապահովել Չերնիգովա քաղաքից Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, հետագայում ավիացիոն տրանսպորտով Ռուսաստան տարհանելու համար, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի համաձայնեցմամբ, Սումի քաղաքից երկու երթուղիներով՝ դեպի Պոլտավա և Բելգորոդ քաղաքներ, այնուհետև ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված նշանակման կետեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ:
ՌԴ-ն նաև պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Խարկով քաղաքից դեպի Ռուսաստանի տարածք տարհանման համար, ապա ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ՝ ընտրված ուղղություններով կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ, Մարիուպոլ քաղաքից՝ երկու ուղղություններով դեպի ՌԴ տարածք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).