Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Դոնբասի վրա հարձակման` Կիևի պլանները հավաստող փաստաթղթերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց` ուկրաինացի ազգայնականները մարտին պետք է պատրաստ լինեին Դոնբասի վրա հարձակման համար, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մինչև փետրվարի 28-ն ուկրաինացի ազգայնականների մարտական միավորումը պետք է կազմավորված լիներ, որպեսզի ապահովեին Դոնբասում մարտական խնդիրների կատարումն ուկրաինական, այսպես կոչված, «միավորված ուժերի գործողության» կազմում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի կողմից հունվարի 22-ին ստորագրված գաղտնի հրամանի բնօրինակը, որը ռուս զինվորականների ձեռքն է ընկել։ Այն հաստատում է Դոնբասում կիևյան ռեժիմի կողմից հարձակողական գործողության նախապատաստումը, պատրաստման պլանը։
«Խոսքը 80-րդ դեսանտագրոհային բրիգադի մասին է, որը 2016 թվականից Լվովում ամերիկացիների և բրիտանացիների կողմից վերապատրաստվել են «նատովյան ստանդարտի» ծրագրով։ Դրա կազմում պետք է ընդգրկվեին ազգային գվարդիականների 4 խումբ։ Ընդ որում, գործողության համար զինվորականների կազմը մանրակրկիտ կերպով է ընտրվել` թույլատրվում էր միայն նրանց մասնակցությունը, որոնք համապատասխանում էին «ռիսկերին պատրաստվածության» չափանիշին»,–ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է նաև, որ հրամանում էական ուշադրություն է դարձվում «անձնակազմի ընտրությանը, նրանց հոգեբանական հետազոտությանն ու մեծ մոտիվացիայի ապահովման» հարցերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».