Հերցոգն Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելել 2008 թվականից ի վեր
Այսօր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայի նրա պալատում։ Հերցոգը Իսրայելի առաջին նախագահն է, որը Թուրքիա է այցելում 2008 թվականից ի վեր, տեղեկացրել է իսրայելական «Детали» պարբերականը։
Հերցոգը ծաղկեպսակ կդնի թուրք ազգի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին, հետո կհանդիպի Էրդողանի հետ։ Օրվա երկրորդ կեսին երկու երկրների առաջնորդները Իսրայելի և Թուրքիայի հասարակությունների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որպեսզի հրապարակավ և հստակ արտահայտեն, որ երկկողմանի ձգտում են կարգավորման։ Ըստ գնահատականների՝ Հերցոգը կարող է օգտվել առիթից և Էրդողանին հրավիրել այցելել Իսրայել։
Փորձագետների կարծիքով՝ նախագահ Հերցոգի այցն Անկարա կարևոր քայլ է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների աստիճանական սերտացման գործընթացում, որը տեղի է ունենում նոր կառավարության ձևավորման պահից։ Էրդողանը վաղուց աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի մոտենա Իսրայելին։ Վերջին ամիսներին նա քանիցս հրապարակային հաղորդումներ է փոխանցել ԶԼՄ-ներով, որ ցանկանում է հանդիպել նախագահ Հերցոգի հետ և կարգավորել թուրք-իսրայելական հարաբերությունները։ Այս քաղաքականությունը կապում են ծանր տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանի այլ երկրների, ներառյալ Պարսից ծոցի երկրների (որոնք ներկա պահին համարվում են Իսրայելի հավատարիմ գործընկերները) հետ հարաբերությունների բարելավման Էրդողանի քաղաքականության հետ։
Ի դեպ, Երուսաղեմում Էրդողանի այս հայտարարություններին որոշակի կասկածամտությամբ են վերաբերվում։ Վարչապետ Նաֆթալի Բենեթը նախկինում թերահավատորեն է վերաբերվել Թուրքիայի մտահղացումներին, բայց և այնպես, ասել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի կայունություն ապահովի Մերձավոր Արևելքում։ «Ես չեմ բացառում մեր նախագահի հանդիպումն Էրդողանի հետ,- ասել է նա «Հաարեց»-ի հարցազրույցում։- Ես պատրանքներ չունեմ Թուրքիայի հետ կապված։ Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունեցել Գազայում ճգնաժամի պահերին։ Մենք լավ գիտենք ողջ դինամիկան», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.