Последние новости

Խրամորթում սպասում են խաղաղապահների ժամանմանը

Գիշերն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում համեմատաբար հանգիստ է անցել։ «Կեսգիշերից հետո կրակոցներ չեն եղել։ 23։00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում են կրակել։ Բարեբախտաբար գյուղից տուժածներ չկան։ Բնականաբար, այդ ժամին բոլորն արդեն իրենց տներում էին»,-այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ Վերջինիս փոխանցմամբ` սպասում են խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների ժամանմանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում Խրամորթ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից 60 մմ տրամաչափի ականանետից կրակել են գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի սադրանքները շեշտակի ավելացել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն Խրամորթի ուղղությամբ արդեն մի քանի անգամ թշնամին կոպտորեն խախտել է 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցի զինծառայողները կրակել էին գյուղի գերեզմանատան ուղղությամբ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ