Последние новости

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:

 

Ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ, իսկ երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի վարկ ստանալ, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ