Նուլանդը խոստովանել է, որ Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաներ կան
Միացյալ Նահանգները անհանգստացած է, որ Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում կարող է ձեռք բերել Ուկրաինայում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների նյութերը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Ուկրաինայում իսկապես կան օբյեկտներ կենսաբանական հետազոտությունների իրականացման համար, մենք հիմա բավական անհանգստացած ենք, որ ռուսական ուժերը կարող են ստանալ դրանց վերահսկողությունը»,- ասել է նա ուկրաինական խնդրի շուրջ Սենատի լսումների ժամանակ։
Նա նշել է, որ այդ անհանգստությունից ելնելով՝ Միացյալ Նահանգներն այժմ աշխատում է ուկրաինացիների հետ՝ փորձելով հնարավորինս կանխել այդ հետազոտություններին վերաբերող ցանկացած նյութի հայտնվելը ռուսական զորքերի ձեռքերում։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում, Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում, գործում է 30 կենսալաբորատորիա, որոնք գոր են ունեցել վտանգավոր վարակների հարուցիչների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.