Չինաստանի ԱԳՆ-ն՝ հակառուսական պատժամիջոցների մասին
Ռուսական նավթի ու գազի արտահանման դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի տնտեսական խնդիրների, որոնք կազդեն բոլոր կողմերի վրա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կտրականապես դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա: Պատժամիջոցային մահակի թափահարումը մեզ խաղաղություն և անվտանգություն չի բերի: Դա միայն լուրջ խնդիրների կհանգեցնի համապատասխան երկրների տնտեսության և կյանքի որակի համար: Նման սցենարի դեպքում բոլորը կպարտվեն: Պատժամիջոցները միայն կուժեղացնեն անմիաբանությունն ու առճակատումը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են կայուն համագործակցությունը էներգետիկ ոլորտում»:
«Եվ մենք կշարունակենք բնականոն առևտրային փոխգործակցությունը` հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների վրա, ներառյալ նավթի և գազի ոլորտում»,-ասել է Չժաո Լիջյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի գործադիր հրաման է ստորագրել, որով արգելվում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում, տեղեկացնում է 7Or.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.