Անկախ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ հայը արժանացել է պետական բարձր պարգևի
Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանին հանձնեց դեռևս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Անկախ Չեխիայի պատմության մեջ Գևորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգևի։ Այս մասին հայտնում է Orer․eu-ը։
Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգևների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասնուհի Յիրինա Բոհդալովան և հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի և նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգևների հանձնման արարողությունը։
Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, և իբրև աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արեց գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկարինացի փախստականներին։ Նա նաև հայտարարեց, որ ընդունում է չեխ պատգամավորներից մեկի առջարկը և որոշել է Չեխիայի բարձրագույն պարգև շնորհել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն իր հերոսության համար, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: