Ադրբեջանական զինուժն ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Այս մասին լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Արցախի Պաշտպանության բանակից։ Ներկա պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ ՊԲ–ն խոստանում է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
Մինչ այդ Մարտունիից հայտնեցին, որ կրակոցները Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, այլ հարակից` Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Գյուղից էլ մեզ հայտնեցին, որ կրակոցները եղել են գյուղի խաղողի այգիների ուղղությամբ, տեղում հայտնաբերվել է 4 արկ։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական զինուժը ականանետից 5-6 կրակոց է արձակել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ։
Այսօր Արցախի ՊԲ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.
-
2025-06-13 18:19
США перебрасывают свои военные силы, включая эсминцы, на Ближний Восток после ударов Израиля по Ирану ввиду опасений возможной ответной атаки со стороны Тегерана, передает в пятницу агентство Associated Press со ссылкой на двух неназванных американских чиновников.
-
2025-06-13 18:18
Военные атаки израильского режима нанесли лишь незначительный ущерб ядерному объекту в Натанзе в центральной иранской провинции Исфахан, заявил представитель Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Бехруз Камальванди, сообщает Tasnim.
-
2025-06-13 18:02
Риск развязывания широкомасштабной войны в регионе в результате обострения кризиса Израиль-Иран беспрецедентно высок. Такое мнение в интервью Sputnik Армения высказал заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, иранист Вардан Восканян.