Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը 2-րդ օրն է խոչընդոտում է Արցախում վնասված գազատարի վերականգմանը
Արցախում երկու օր է՝ գազ չկա և վնասված գազատարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում. ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները։
«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները հիմնականում վարում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի ներկայացուցիչները, հուսով ենք, որ առաջիկայում հնարավորություն կլինի կազմակերպել վերականգնողական աշխտանքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում. դպրոցները, պետական կառույցները, հիվանդանոցները, հացի արտադրամասերը և այլ հաստատություններ զրկված են գազից։
«Չեմ կարող ասել, թե հացի դեֆիցիտ կա, բայց ահազանգեր ենք ստացել, որ հացի արտադրամասերի մի մասը չի կարող իր գործունեությունը պատշաճ կազմակերպել։ Նաև ավտոմեքենաների, տաքսի ծառայությունների լիցքավորման խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ սահմանափակվել է մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոցը հոգալու իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ադրբեջանի այս քայլը իրավունքների լայնածավալ խախտումների է հանգեցրել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ գազով աշխատող հաստատություններն անցել են ջեռուցման այլընտրանքային տարբերակների։ Դասապրոցեսները չեն ընդհատվել։
«Արցախում ցուրտ է, իսկ ջեռուցումը՝ խիստ անհրաժեշտ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.