Последние новости

Le Figaro ամսագրի փոխտնօրեն․ Սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է

Ֆրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր Թվիթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։

«Զինվորական համազգեստով նախագահը, ով իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, ովքեր դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա», - գրել է ֆրանսիացի լրագրողը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ