Շոլց․ Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի
Գերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում:
«Մենք աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային, մասնավորապես, ֆինանսական օգնության մասին է խոսքը, որը սկսել ենք տրամադրել դեռ տարիներ առաջ ուկրաինական տնտեսության կայունության ամրապնդման համար։ Մենք մեր աջակցությունը շարունակում ենք հիմա` ճգնաժամի օրերին։ Բացի այդ, մենք մարդասիրական ջանքեր ենք գործադրել, տրամադրել ենք բոլոր հնարավոր ռազմական բեռները, և ինչպես գիտեք, առանձին զենք, որի մասին մենք տեղեկացրել ենք»,–ասել է Շոլցը։
Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.