ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հարված են հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի օբյեկտներին
Ուկրաինացի ազգայնականները ծայրահեղ վտանգավոր սադրանք են կատարել՝ նրանք հարված են հասցրել Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումն ապահովող օբյեկտներին, սակայն ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել՝ էներգիայի պահեստային դիզել-գեներատային աղբյուրներին անցնելու համար, չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է պատքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ ուկրաինացի ազգայնականները դիմել են հերթական սադրանքի՝ ծայրահեղ վտանգավոր սադրանքի։ «Նրանք հարված են հասցրել ենթակայանին և էլեկտրահաղորդման գծերին, որոնք սնուցում են Չեռնոբիլի ատոմակայանը։ Ռուս մասնագետները էներգիայի դիզել-գեներատորային աղբյուրների անցնելու օպերատիվ միջոցներ են ձեռնարկել»,- ասել է Պանկովը։
«Ներկայումս ուկրաինական կողմը ամեն կերպ խուսափում է ցանկացած վերանորոգման և վերականգնման աշխատանքների կազմակերպումից։ Մեր կարծիքով, սա ևս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների բացարձակ նպատաուղղված և սադրիչ բնույթը»,- հավելել է Պանկովը։
Ըստ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի՝ «շատ կարևոր է նշել, որ այս պահին բելառուսական կողմը լուծել է Բելառուսի էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարումը վերականգնելու հարցը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.