Դավիթ Տոնոյանի և մյուսների կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո»), ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունները։
Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ 15։30-ին։
Նշենք, որ պաշտպանները դատավոր Մնացական Հարությունյանին բացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանն այսօր մերժել է։
Հիշեցնենք, որ պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նրանց ազատ արձակելու որոշում կայացնի։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ամբաստանյալի կարգավիճակ ունեն բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ, Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետևանքներ են առաջացրել, Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.