Ղրղըզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն
Պետական սահմանի ղրղըզա-տաջիկական տեղամասում տեղի է ունեցել միջադեպ զենքի կիրառմամբ, տեղեկացրել է 24.kg-ն՝ հղում կատարելով Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությանը։
Նրա տվյալներով՝ ժամը 10.50-ին մոտ Բատկենի շրջանի Տեսքեյ տեղանքում, սահմանին մոտ, Տաջիկստանի սահմանապահ վերակարգը, փոխելով նախկինում օգտագործվող երթուղին, դուրս է եկել նոր բնագիծ և պահանջել ղրղըզ սահմանապահներից հեռանալ տեղամասից։
Տաջիկ սահմանապահներին տեղում օգնություն է ուղարկվել։ Տաջիկստանի սահմանապահները, օգտագործելով թվային առավելությունը, փորձել են դուրս գալ նոր բնագիծ։ Բայց ղրղըզ սահմանապահները թույլ չեն տվել տաջիկ զինծառայողներին իրականացնել իրենց մտահղացումը։ Սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է մոտ 10 րոպե։ Փոխհրաձգության հետևանքով ղրղըզական կողմը տուժածներ և վիրավորներ չունի։
Անհապաղ տեղի է ունեցել կողմերի սահամանապահ ծառայությունների ներկայացուցիչների հեռախոսազրույց, ինչի արդյունքում որոշում է կայացվել սահմանապահ վերակարգերը հեռացնել միջադեպի վայրից՝ լրացուցիչ այլ ուժերի հայտնվելը տեղամասում թույլ չտալու համար։
Տեղեկացվել է, որ նախնական տվյալներով՝ տաջիկական կողմը վիրավորներ ունի։
Երկու երկրների սահմանապահ ներկայացուցիչները բանակցություններ են վարում։ Նշվում է, որ Տեսքեյը պետական սահմանի այնպիսի տեղանք է, որն օգտագործվում է Ղրղըզստանի քաղաքացիների կողմից։ Բատկենի շրջանում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները ուժեղացված ծառայության ռեժիմի են բերվել։
Իր հերթին, «Sputnik Таджикистан»-ը տեղեկացրել է, որ ըստ ոչ հավաստի տվյալների՝ սպանվել է սահմանապահ Սունաթուլո Սամադովը։
Չորքու ջամոաթի բնակիչ Զիքրուլո Քարիմովը պատմել է, որ մարտի 10-ի առավոտյան ղրղըզ սահմանապահները կրակ են բացել գյուղի մի քանի բնակիչների ուղղությամբ, որոնք ծառ էին տնկում իրենց հողամասում։ «Հրաձգությունը տեղի է ունեցել 09.30-ին։ Ներկայում պատահարի վայրում հավաքվել է գյուղի ողջ բնակչությունը»,- ասել է գործակալության աղբյուրը։ «Sputnik Таджикистан»-ի այս տեղեկությունը հաստատել են նաև Իսֆարի քաղաքի իշխանությունները։ Նրանց ներկայացուցիչը տեղեկացրել է, որ պաշտոնական անձինք արդեն եկել են պատահարի վայր։
«Չի ճշտվում, թե ով է տուժել միջադեպի հետևանքով։ Ներկայում պետական պաշտոնյաները Չորքուում են»,- ասել է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.