ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը հրաժարվում է Եվրոպայի խորհրդից
Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ–ն։
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի ոչ բարեկամական երկրները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի ու Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի ոչնչացման գիծը:
«Ռուսաստանը չի մասնակցի այն գործընթացին, որը նախաձեռնել են ՆԱՏՕ–ն ու ԵՄ–ն, այն է` հնագույն եվրոպական կազմակերպությունը արևմտյան գերազանցության մասին խոսքերի ու ինքնահիացմունքի հերթական հարթակ դարձնելը։ Թող միմյանց հետ շփումը վայելեն առանց Ռուսաստանի», - ընդգծել են ԱԳՆ-ում։
Փետրվարին ԵԽ նախարարների կոմիտեն հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդում ռուսական պատվիրակության իրավունքները դադարեցվել են, սակայն ՌԴ–ն մնում է կազմակերպության անդամ ու կոնվենցիաների մասնակից:
Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ եվրոպական մայրցամաքում մարդու իրավունքների և իրավական նորմերի պաշտպանության համար։ Ռուսաստանը ԵԽ անդամ է 1996 թվականից, սակայն 2014-ին ժամանակավորապես զրկվել էր անդամակցությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.