Արաբական պետությունների լիգան դիվանագիտությունը համարել է ուկրաինական ճգնաժամի միակ ելքը
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հավատարիմ Է մնում երկրների ինքնիշխանության և անկախության պահպանման սկզբունքին՝ համարելով որ Ուկրաինայում ճգնաժամից միակ ելքը կլինի դիվանագիտական լուծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է տարածաշրջանային հանրակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Կահիրեում կայացած 157-րդ նստաշրջանի արդյունքներով՝ մարտի 9-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:
«Վերստին հավաստում ենք արաբական երկրների կողմնակցությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին, որոնք հիմնված են պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման վրա,- նշված Է այնտեղ:- Մատնանշում ենք շուտափույթ դիվանագիտական լուծման հասնելու աշխատանքի անհրաժեշտությունը, որն ԱԳՆ-ների Խորհուրդը համարում Է այդ ճգնաժամից միակ ելքը, ինչը կօգնի պահպանելու միանգամայն անմեղ մարդկանց կյանքը և թույլ չտալու առանց այն Էլ ողբերգական հումանիտար իրավիճակի վատթարացում»:
Անցյալ օրը հանդես գալով Խորհրդի նիստում՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը նախազգուշացրել Է, որ ուկրաինական ճգնաժամն արաբական տարածաշրջանին սպառնում Է լուրջ տնտեսական հետևանքներով, այդ թվում պարենային անվտանգության առումով, ինչը պահանջում Է «լավ կշռադատված գործողություններ», որոնք նվազագույնի հասցնեն հնարավոր վնասը: Նա նաև կարծում Է, որ արաբական երկրները տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումներում պետք Է առաջնորդվեն «ազգային, մասնավորապես, ամբողջությամբ վերցված համաարաբական շահերով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).