Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:
Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար օգտագործվում են պետական ինստիտուտները:
Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները:
Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը:
Նախ, կառավարող կուսակցությունով առաջադրեցին ու Կառավարության նիստին կուսակցականներով գովեցին, իսկ հետո ԱԺ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հավաքվեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտոնում:
Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ:
Արդյունքում` բոլորով փաստացի թաքնվեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրության չստացված փորձ:
Չեղավ որևէ համահայկական կոնսուլտացիա կամ հանդիպում` Սփյուռքի ներգրավմամբ, տեղի չունեցան պետության գլխի համար առաջադրված թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում
ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները:
Հիմա օրինակի համար ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվերակել ու ընդունել է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.