ԵՄ-ն արգելք չի սահմանի ռուսական նավթի և գազի համար
ԵՄ-ն արգելք չի սահմանի ռուսական նավթի և գազի համար՝ մեծ կախվածության պատճառով։ Այս մասին CNBC-TV18-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա պարզաբանել է, որ ռուսական նավթի ներկրումն ԱՄՆ-ի համար ոչ մեծ մաս է կազմում, և երկիրը դրա կարիքը գրեթե չունի, բայց դա այդպես չէ ԵՄ-ի համար, քանի որ Ռուսաստանը էներգիայի խոշոր մատակարար է: Նրա խոսքով՝ ԵՄ-ն արտահայտել է իր դժգոհությունը Ռուսաստանի նկատմամբ՝ պատժամիջոցներ կիրառելով նրա ֆինանսական հատվածի նկատմամբ, սառեցնելով նրա ակտիվներն ու պահուստները, սակայն դեռ չի դիտարկում ռուսական էներգակիրների արգելքը։ «Ռուսաստանը մեզ համար էներգիայի խոշոր մատակարար է։ Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ֆինանսական հատվածի նկատմամբ, մենք ունենք սառեցված ակտիվներ, ունենք սառեցված պաշարներ, բայց մենք չենք գործում ռուսական նավթի և գազի դեմ»,- ասել է նա։
Բորելն նշել է, որ Ռուսաստանը կարող է վրեժխնդիր լինել՝ դադարեցնելով նավթի մատակարարումները, սակայն նրանք պետք է օգտվեն հնարավորությունից:
«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, իհարկե, կարող է վրեժխնդիր լինել, բայց մենք քայլեր ենք ձեռնարկում և պատրաստվում ենք կտրուկ նվազեցնել ռուսական գազի ներկրումը։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում, փնտրում ենք այլ աղբյուրներ, որոնք կարող են գազ մատակարարել։ Ամեն դեպքում, մենք պատրաստվում էինք ազատվել ռուսական գազից, քանի որ գտնվում ենք կանաչ անցման փուլում, բայց պատրաստվում ենք արագացնել այս անցումը, որպեսզի ավելի քիչ ռուսական գազ սպառենք։ Մինչև տարեվերջ մենք 2/3-ով կնվազեցնենք սպառվող ռուսական գազի քանակը»,- հավելել է նա։
Բորելը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի, քանի դեռ անդամ երկրի վրա հարձակում չի եղել: «ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է, որ կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմ, բայց ուղղակիորեն չի միջամտի, զորքեր չի մտցնի Ուկրաինա, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ»,- պարզաբանել է Բորելը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.