Ռուսաստանը պատասխան է պահանջում Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ
Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված կենսաբանական զենքը էթնիկական ուղղվածություն ունի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շատ անհանգստացած ենք բացահայտված տեղեկատվության առնչությամբ, որ Պենտագոնը մի քանի տասնյակ ռազմական կենսաբանական լաբորատորիա է հիմնել ուկրաինական տարածքում՝ որպես ամբողջ աշխարհում նման ռազմական կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու իր ծրագրի մաս՝ խախտելով կենսաբանական թունավոր զենքի արգելման մասին համապատասխան կոնվենցիան», - ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո ասել է նա։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը համապատասխան հարցում է ուղարկել, թե ինչպես կարելի է դա բացատրել։ «Պահանջելու ենք պատասխան», - ընդգծել է նախարարը։
«Ես տվյալներ չունեմ այն մասին, որ նրանք արդեն կիրառել են այդ զենքը, բայց այն, որ դրանք բացարձակապես ոչ թե խաղաղ փորձեր էին, այլ փորձեր, որոնք ուղղված էին կենսաբանական զենքի ստեղծմանը, այսպես ասած, էթնիկական ուղղվածության, դրանում գործնականում կասկած չկա», - ասել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.