Последние новости

Խամենեի․ Իրանը չի ենթարկվի պաշտպանության և միջուկային տեխնոլոգիաների կրճատման ճնշմանը

Թեհրանը չի ենթարկվի արտաքին ճնշմանը իր պաշտպանական հզորությունը, տարածաշրջանային ներկայությունն ու միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կրճատելու համար։ Tasnim-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Տարածաշրջանային ներկայությունը մեզ ավելի մեծ ռազմավարական խորություն և ազգային ուժ է տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվենք դրանից։ Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը և գիտական առաջընթացը նույնպես կապված են մոտ ապագայում մեր երկրի կարիքների բավարարման հետ, իսկ եթե մենք այս ամենը հաշվի չառնենք, ապա ում և ուր ենք հասնելու օգնության»,- նշել է Խամենեին։

Նրա կարծիքով՝ միամիտ է այն մարդը, որ խոսում է պաշտպանական հզորության նվազման մասին։

Վերջին 40 տարիների ընթացքում Իրանը մեծ նշանակություն է տալիս գիտատեխնիկական և ռազմական զարգացմանը։ Իրանցի զինվորականները մեծացնում են սպառազինությունը` ամեն տարի ներկայացնելով հայրենական նորույթները։

Բացի այդ, Իրանը յուրացնում է միջուկային տեխնոլոգիաները։ Երկրում կան մի քանի օբյեկտներ, որտեղ միջուկային ծրագրի վերաբերյալ հետազոտություններ են կատարվում: Իսկ Բուշեր քաղաքում գտնվում է միակ ատոմակայանը, որի շինարարությունն ընթանում է ռուսական «Ռոսատոմի» հետ համատեղ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ