Последние новости

Հունգարիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար, վարչապետ Վիկտոր Օրբան Ֆիդեսի ղեկավարած իշխող կուսակցության փոխնախագահ Կատալին Նովակին. նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով M1 հեռուստաալիքը:

Հունգարիայի ազգային ժողովի նիստում նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորից 137-ը։

44-ամյա Նովակի մրցակիցը ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա տնտեսագետ Պետեր Ռոնան էր:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը 2 անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ