ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է եղել` ի աջակցություն Ռուսաստանի
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման ակտիվիստները երթ են անցկացրել դեպի ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Ռուսաստանի. նրանք դեսպանատանը նամակ են հանձնել։
Շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, փաստաթուղթը փոխանցելով ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովին, նշեց, որ դրանում աջակցություն է հայտնվում Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք հույս ունենք, որ մեր ցանկությունները կլսվեն ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին, որ Արցախում պահում է մեր սահմանները և անձամբ Վլադիմիր Պուտինին։ Մեր կանայք հիացած են նրանով», - նշեց նա։
Մեկ այլ կին ակտիվիստ էլ նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միությանը այլընտրանք չկա։ Նրա խոսքով՝ արևմտյան միտումները գալիս և գնում են, իսկ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում և ամրապնդվում են։
Իր հերթին Գուչկովը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին աջակցության խոսքեր հղելու համար: Նրա խոսքով՝ հատկապես արժեքավոր է այն, որ դրանք հնչում են Հայաստանում, որին Ռուսաստանի հետ կապում են ռազմավարական հարաբերությունները։
«Հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից»,- ասաց Գուչկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.