ՌԴ կառավարությունը հստակեցրել է արտահանման համար ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկը
ՌԴ կառավարությունը հստակեցրել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելված է, որոշումը ուժի մեջ կլինի մինչև այս տարեվերջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ցուցակում են ներառվել տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, գյուղատնտեսական տեխնիկան, էլեկտրական սարքավորումները, ընդհանուր առմամբ` ավելի քան 200 ապրանք, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի և քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է ռուսական շուկայում կայունություն ապահովելու համար։
Այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է բոլոր արտասահմանյան երկրներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի։ Այս երկրների առնչությամբ կգործի կառավարության առանձին որոշմամբ հաստատված արտահանման թույլտվության կարգը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հայտարարել, որ մտադիր է դադարեցնել ԵԽ անդամակցությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: