Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻԲՐԵՎ ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ՊԱՇՏՊԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը «Թուրքական բայրաքթարներն ու Դոստոևսկին» վերնագրով գրառում է արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում անդրադարձավ Արևմուտքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ռուս դասական գրականության (Դոստոևսկու), երաժշտության վրա կիրառվող սահմանափակումներին, արգելքներին և դրանք անվանելով «հիմարություն», «ֆաշիզմ», «բարբարոսություն»՝ համեմատեց օրինակ՝ Բաղդադի գրադարանը այրելու հետ: Հերթական անգամ թուրքական քարոզչամեքենան և դիվանագիտությունը փորձում է աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ, համաշխարհային մշակույթը հարգող ու գնահատող պետություն: Ի դեպ, ռուսական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Էրդողանի այս ելույթին և բնականաբար՝ դրական շեշտադրումներով:
Սակայն իրականությունը լիովին այլ է և ռուսական դասական գրականությունը ավանդաբար ատելության թիրախ է եղել հենց Թուրքիայում: Դեռ անցյալ դարի կեսերից սկսած ԽՍՀՄ-Թուրքիա ցանկացած լարվածության ժամանակ Թուրքիայում արգելվել և հենց գրախանութների առջև այրվել են ռուս դասականների գրքերը:
Օրինակ` 1945 թ. դեկտեմբերի 4-ին Ստամբուլում անցկացվել է հակախորհրդային բնույթի հանրահավաք, որի ժամանակ քարուքանդ են արվել խորհրդային և ռուս գրականություն վաճառող գրախանութներ, այրվել Տոլստոյի, Դոստոևսկու, Գոգոլի, Տուրգենևի, Գորկու գրքերը: Ի դեպ, այդ հարձակումներին մասնակցել են հետագայում Թուրքիայի նախագահ դարձած, իսկ այդ ժամանակ ազգայնական ակտիվիստ երիտասարդներ Սուլեյման Դեմիրելը և Թուրգութ Օզալը:
Չեմ կարծում, որ այս և այլ փաստերը հայտնի չեն նաև Ռուսաստանում, առնվազն՝ ռուս թուրքագետներին, սակայն խնդիրն այն է, որ այս լարված և գերզգայուն իրավիճակում Թուրքիան կարողանում է կեղծ խաղաղասերի դիմակով մի կողմից Բայրաքթարներ ուղարկել Ուկրաինա, իսկ մյուս կողմից հանդես գալ իբրև Դոստոևսկու պաշտպան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.