ԱԼԻԵՎՅԱՆ «ԴՐԱԽՏՈՒՄ» ՏԵՂ ՉԿԱ՞ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունահ Մոհդ Շարիֆին, հայտարարել է. «Ղարաբաղում և Զանգեզուրում մենք կստեղծենք դրախտի օրինակ երկրի վրա»:
Հայտնի չէ, հասկացել է արդյոք տիկին Շարիֆը, որը մալազիական Պենանգ կղզու քաղաքապետն է և գենդերային ակտիվիստուհի, թե ինչի մասին է ճամարտակում Բաքվի բռնապետը՝ «դրախտ» խոստանալով ուրիշի հողում, և ինչ են մտածում այդ առնչությամբ ՄԱԿ-ում. այսպես թե այնպես, նրա արձագանքը մնաց կադրից դուրս:
Մինչդեռ վերջին օրերի, ներառյալ այսօրվա իրադարձությունները պարզորոշ վկայում են Ալիևի մտադրությունների մասին՝ անհետաձգելիորեն կյանքի կոչելու իր «դրախտային» երազանքները, հայկական իշխանությունների լիակատար և բացարձակ հնազանդության և նրանց մեռյալ լռության պայմաններում:
Մինչ հայկական ղեկավարությունը, գտնվելով զուգահեռ իրականության մեջ, պնդում է «խաղաղության դարաշրջանի» մասին, Ալիևն արմատավորում է իր ահաբեկչական «դրախտը», որտեղ ականանետների կիրառմամբ գնդակոծվում է Արցախի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությունը։ Այսօր հերթական գնդակոծության հետևանքով վիրավորվել է Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը։ Մինչ այդ, հիշեցնենք, ադրբեջանցիները պայթեցրել էին գազամուղը, որով Հայաստանից գազ է մատակարարվում Արցախ ՝ դրանում մեղադրելով ռուս խաղաղապահներին։ Այնուհետ խաղաղապահներին թույլ չեն տվել վերանորոգման աշխատանքներ իրականացնել վնասված հատվածում (հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը զրկված կմնան գազից), իսկ հետո սկսել են Արցախի գյուղերի գնդակոծությունների հերթական շարանը։
Եթե ամբողջացնենք խճանկարը՝ մեկտեղելով կատարվող ամենը. գնդակոծությունները, գազատարի պայթեցումը, կրկին գնդակոծությունները, ադրբեջանական քարոզչամեքենայի մեղադրանքը Ռուսաստանի հասցեին, որն իբր խաղաղապահ ուժերի մի մասն Արցախից ուղարկել է Ուկրաինա, Ադրբեջանում ընթացող հակառուսական կատաղի ակցիաները և այլն, պարզ է դառնում, որ Ալիևի ծանուցած «Ղարաբաղում և Զանգեզուրում դրախտի ստեղծման» միակ խոչընդոտը Բաքուն համարում է ռուսական ռազմական ներկայության գործոնը։ Եվ ձգտում է օր առաջ ազատվել դրանից, չսպասելով ռուս խաղաղապահների մանդատի 5-ամյա ժամկետի ավարտին։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների աղմուկի տակ Բաքվում որոշել են առանձնապես չջանալ դիվանագիտական ռևերանսների առումով և հասնել այն բանին, ինչի մասին երազում են վաղուց. որ Արցախը անպաշտպան մնա։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ կարելի է կարդալ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվության տողերի արանքում. «Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր աճում է լարվածությունն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, ոչ մի հիմք չունի և սադրիչ բնույթ է կրում»: Եթե բաց թողնենք պրիմիտիվ ստախոսությունը, նստվածքում մնում է գլխավոր ուղերձը՝ խաղաղապահների տեղակայման ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լինելը։
Հատկանշական է, սակայն, հայկական ղեկավարության արձագանքը տեղի ունեցող ամենին։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների առնչությամբ, որը հերթական անգամ փաստացի սպառնում է ներխուժել հայկական հող՝ խոստանալով իր «դրախտը» կազմակերպել այստեղ, ոչ մի արձագանք չհաջորդեց։ Լռությամբ են ուղեկցվում նաև Արցախում ադրբեջանական զինուժի մշտական ռազմական սադրանքները։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «գնահատականներ չտալ» իրավիճակին, ներառյալ գազատարի պայթյունը: Նրա կարծիքով՝ տեղի ունեցող ամենը ոչ այլ ինչ է, քան «որոշակի լարվածություն»։
Նման արձագանքը միանգամայն բնորոշ է վարչապետին, «մոլորվել են» արդարացման ոգով, երբ ադրբեջանցի զավթիչները գրեթե մեկ տարի առաջ ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ էլ շարունակում է մնալ առ այսօր։
Հաշվի առնելով Ադրբեջանի հանցավոր գործողությունների նկատմամբ հայկական իշխանությունների անգործությունն ու պատասխանի բացակայությունը, կցանկանանք հուսալ, որ ռուսական կողմն այնուամենայնիվ անպատասխան չի թողնի իր նորաթուխ դաշնակցի լկտի զրպարտանքները: Քանզի դրանք վերաբերում են առաջին հերթին խաղաղապահ զորախմբին։ Հայոց հողի վրա ալիևյան դրախտում տեղ չի լինի ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի համար. մի՞թե դա մինչ օրս անհասկանալի է որևէ մեկին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 09:39
В беседе с корр. «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» прокомментировал очередное требование Алиева по вопросу «Зангезурского коридора», и то, как на это отреагировала армянская общественность, и в частности, оппозиция:
-
2025-07-22 11:17
Предприниматель и известный российский блогер Сергей Колясников пишет в своем телеграм-канале под соответствующими видео- и фотоматериалами: «Наш "ответ" русофобии Азербайджана. На форуме Алиева выступили два представителя России.
-
2025-07-22 09:40
Итак, Ильхам Алиев в очередной раз потребовал «Зангезурский коридор» - коридор, по сути, исключающий пограничный досмотр и таможенный контроль со стороны Армении для азербайджанских грузов. И в очередной раз разразился угрозами, заявив, что «если в Ереване будут и дальше блокировать этот процесс… они окажутся не только в транспортной изоляции, в которой они сегодня находятся, но и в определенной степени в политической изоляции".
-
2025-07-17 09:47
«Пашинян создает без пяти минут квазигосударство и пытается создать квазицерковь, где он будет единоличным правителем», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.