Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև․ Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա
«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցնեն Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց իտալացի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն:
Եվրախորհրդարանում լիագումար նիստի օրակարգում ընդգրկված «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի նախագծի 3-րդ պարբերությունն ամբողջությամբ ընդունվեց, ինչպես նաև ընդունվեց բանաձևի նկարագրական առաջին հատվածը:
Բոլոր պատգամավորները հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով, որոնք ուղեկցվում էին ծափահարություններով: Նրանք հայտարարեցին՝ անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որպեսզի տեղում գնահատի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ըստ պատգամավորների մեծամասնության՝ այժմ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն և նա պետք է պատասխանատվություն կրի:
Նշենք, որ բանաձևում Եվրոպական խորհրդարանը հաշվի է առնում, որ՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, մինչդեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաև ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիներ և գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիևը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»:
Բանաձևում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով և արտեֆակտերով»:
Շեշտվում է, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական և գիտական նշանակություն ունեն և պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության և մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»:
Այնուհետև, բանաձևի նախագծում հիշեցվում է, որ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների և պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» և հաշվի է առնվում, որ՝ «երկարատև հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»:
Նկատի է առնվում, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր», տեղեկացնում է Aravot.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.