Последние новости

Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպում է անցկացնում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետի՝ ապրիլի սկզբին ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում։ Վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- ասել է Լավրովը։

Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ հենց կենդանի զրույցները շատ կարևոր են երկկողմ շփումների ժամանակ։

«Վաղուց չենք հանդիպել։ Շատ բան է կուտակվել, պետք է անցնել նաև երկկողմ օրակարգի կետերով, և դեռ կան նոր առաջացած խնդիրներ։ Պետք է քննարկել, խորհրդակցել»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ