Meta-ն ժամանակավոր թույլ է տալիս հրապարակել բռնության կոչեր ռուս զինվորականների և ՌԴ-ի ու Բելառուսի նախագահների դեմ
Ֆեյսբուք և Ինսթագրամ սոցցանցերի սեփականատեր Meta Platforms ընկերությունը ժամանակավորապես թույլ կտա որոշ երկրների օգտատերերին հրապարակել բռնության կոչեր ռուսաստանցիների և ռուս զինվորականների դեմ՝ «Ուկրաինա ներխուժման համատեքստում»։ Այս մասին նշվել է ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է երկու սոցցանցերի մոդերատորներին, որոնք սովորաբար այլ քաղաքականության կողմնակից են ատելություն հրահրող բոլոր հրապարակումների առումով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Սոցցանցի ղեկավարությունը նաև ժամանակավորապես թույլ է տվել հրապարակել գրառումներ, որոնք կոչ են անում սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա մերձավոր դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ղեկավարությունից նման ցուցումներ են ստացել սոցցանցերի ներքին քաղաքականությանը չհամապատասխանող կոնտենտը հեռացնող մոդերատորները։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով մենք ժամանակավորապես թույլ ենք տալիս քաղաքական արտահայտությունների ձևեր, որոնք սովորաբար խախտում են մեր կանոնները, այսինքն՝ ագրեսիվ արտահայտություններ, օրինակ՝ «մահ ռուս օկուպանտներին»։ Մենք նախկինի պես թույլ չենք տալու բռնության կոչեր Ռուսաստանի քաղաքացիական անձանց դեմ»,- նշվել է Meta-ի ներկայացուցչի հայտարարությունում։
Համաձայն ներքին ծառայողական գրության՝ ռուս զինծառայողների հանդեպ բռնության կոչերի մոդերացիայի քաղաքականության ժամանակավոր փոփոխությունները տարածվում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի ու Ուկրաինայի վրա։
Սոցցանցերի մոդերատորների ստացած նամակում ընդգծվել է, որ ատելության հրահրման քաղաքականության ժամանակավոր փոփոխությունները վերաբերելու են գերազանցապես ռուս զինծառայողներին, եթե նրանք ռազմագերի չեն, և Ռուսաստանի քաղաքացիներին՝ միայն «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման համատեքստում», օրինակ՝ եթե կոնտենտում հիշատակվում են ներխուժումը, ինքնապաշտպանությունը և այլն»,- նշվել է հրահանգում։
«Ատելության հրահրման քաղաքականությունը նախկինի պես արգելում է վիրավորանքը ռուսաստանցիների հանդեպ»,- նշվել է էլեկտրոնային նամակում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.