Արցախի պետական նախարար․ Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի սանձարձակ պահվածքը
Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ՝ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները:
«Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի պետական նախարարը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով շարունակում են բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր են ձեռնարկում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.