ՀՀ ՄԻՊ․ Ադրբեջանում հայատյացության քարոզը ֆաշիստական դրսևորումների է հանգեցնում
Բազմաթիվ զեկույցներով, միջազգային փաստահավաք թղթերով, ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցներով և գրականությամբ ապացուցվում է, որ ադրբեջանական պետության կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ։
Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ արձանագրեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ՝ նշելով, որ դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը և այս հանգամանքն է հանգեցրել մի քանի պատերազմների այս ընթացքում։
ՀՀ ՄԻՊ-ն այս համատեքստում ընդգծեց հատկապես 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը, որն ընդգծված ուղղորդվեց ատելության քարոզով։
«Պետական հովանավորչությամբ հայերի նկատմամբ ատելության քարոզն իրականում շատ վտանգավոր և նույնիսկ ֆաշիստական դրսևորում է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը՝ շեշտելով, որ ուսումնասիրությունները վկայում են, որ այս քարոզ- քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հենվում՝ էթնիկ և կրոնական։
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշեց, որ այդ քաղաքականությունը հետապնդում է կոնկրետ նպատակ։
«Դա ինքնանպատակ չի արվում, այլ իր առջև ունի դրած խնդիր։ Եվ այդ խնդիրը հետզհետե լուծելու ճանապարհով է շարժվում Ադրբեջանը, և այդ նպատակն առաջին հերթին թիրախավորում է Արցախի հայաթափումը և Արցախում էթնիկ զտում իրականացնելը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ դա արվել է նաև խորհրդային տարիներին, տեղեկացնում է A1Plus.am-ը։
Հիշեցնենք՝ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը առցանց քննարկում են Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.