ՌԴ-ն չեղարկել է Հայաստանի ու ևս 7 երկրի ուղղությամբ թռիչքների սահմանափակումները
Ռուսաստանը չեղարկել է համավարակի պատճառով դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան թռիչքների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։
Որոշման համաձայն` թռիչքները դեպի նշված երկրներ այսուհետ կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և օդային փոխադրումների վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:
Միաժամանակ նշվում է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության պատճառով Անապայի և Կրասնոդարի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 20-ը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ին Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում սրված իրավիճակի պատճառով սահմանափակվում են թռիչքները Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ։ Դադարեցվել էր Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: