«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆՆ ԱՎԵԼԻ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի անվան հետ կապվող քրեական գործը շարունակում է քննվել, անցած շաբաթ էլ ԱՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գործի շրջանակում 9 քրեական գործ է հարուցվել, սակայն Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին։
Փետրվարի 7-ին նա, առանց իրավական հիմքի, ազատել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մարատ Հակոբյանին, ով դատական կարգով որոշել է վերականգնվել իր աշխատանքում: Դրանից առաջ էլ ազատել էր «Արցախ-անտառի» տնօրենին: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Խանումյանի թիկունքը ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը սորոսական փայատերերի պահանջով է Խանումյանին դրել այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է արցախցի տեղահանվածներին, ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով, Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դա բնակարանից զրկված անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը և որոշում շահառուների շրջանակը, ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.