ՌԴ ԱԳ փոխնախարար. Պատժամիջոցները «կռանով» կհարվածեն ԵԱՏՄ-ում Մոսկվայի գործընկերներին
Հակառուսական պատժամիջոցները «կռանով» կհարվածեն Մոսկվայի գործընկերներին Եվրասիական միությունում, բայց Ռուսաստանը համերաշխության հույս ունի, ընդ որում՝ Մոսկվան չի պատրաստվում ինչ-որ որոշումներ պարտադրել, ուրբաթ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «Известия»-ի հարցազրույցում։
«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե պարզապես ռիկոշետով, այլ, հաստատ, կռանով կհարվածեն մեր դաշնակիցներին, տնտեսական և առևտրային մերձավոր գործընկերներին եվրասիական տարածքում։ Եվ պատժամիջոցների թեման առկա է եղել մեր եվրասիական օրակարգում արդեն երկար ժամանակ»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ «դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ-ի շուկաներում՝ հաշվի առնելով այն, որ մենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ ունենք»։
«Եվրասիական մեր գործընկերների համերաշխության հույսն ունենք, հույս ունենք, որ այս ծանր ժամանակներում մենք կկարողանանք դիմանալ։ Կա գործիքների մի ամբողջ զանգված, որոնք, ինչպես նախազգուշացրել էինք, պետք է մտցնել, և դրանք օգտագործվել են՝ հաշվարկներ ազգային արժույթներով, մեր տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորություններ ֆինանսավորման համար»,- ասել է Պանկինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.