Արցախի օմբուդսմեն. Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել բնակիչների իրավունքների իրացմանը
Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը։ Այս մասին «Հոդված 3»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Արցախը չպետք է դիտարկվի որպես տարածքային վեճ։ Մենք պետք է առաջնորդվենք Արցախի բնակիչների իրավունքների առաջնահերթությամբ և հաշվի առնենք, որ աշխարհում մարդու իրավունքների օրակարգը ենթադրում է մարդու իրավունքների ունիվերսալություն։ Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը»,- ընդգծել է օմբուդսմենը։
«Մենք փորձում ենք դա փոխանցել միջազգային կազմակերպություններին։ Մենք պատերազմի ժամանակ և դրանից հետո հրավիրել ենք այցելել Արցախ։ Ցավոք, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո ոչ մի կազմակերպություն հստակ դիրքորոշում չզբաղեցրեց, համարձակություն չցուցաբերեց այցելել Արցախ»,- նշել է օմբուդսմենը՝ հավելելով, որ իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես ստիպված են եղել փաստահավաք առաքելություններ ուղարկել՝ թեկուզ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ստուգելու համար։
«Ցավոք, դա տեղի չունեցավ։ Արցախի հանրության մոտ նման անտարբերությունն անվստահություն և հիասթափություն է առաջացնում։ Սակայն աշխատանքը պետք է շարունակել, քանի որ Ադրբեջանը կփորձի լրացնել բացը, եթե այն առաջանա»,- ասել է Ստեփանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.