Թող մեզ հստակ պատասխան տան. Արցախից տեղահանվածների ակցիան Երևանի կենտրոնում
Արցախից տեղահանված և ՀՀ–ում հաստատված հադրութցիներն ու շուշեցիները Երևանի Հանրապետության հրապարակում ակցիա իրականացրին` պահանջելով, որ ՀՀ կառավարությունն արձագանքի ադրբեջանական ագրեսիային և պաշտպանի խաղաղ բնակչությանը։
Նրանք եկել էին «Ձեռքերդ հեռու Արցախի Հանրապետությունից» գրությամբ պաստառով և Արցախի դրոշով։
«Ցանկանում ենք դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Ադրբեջանական կողմը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ սադրիչ գործողություններ, սակայն 3 օր առաջ իրենց արածը կարելի է համարել ռազմական գործողությունների նախապատրաստում։ Երկարատև հրադադարից հետո (2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո – խմբ.) առաջին անգամ ականանետներ են գործածել, թիրախավորել են Խրամորթ, Խնապատ, Փառուխ և Խնուշինակ գյուղերը»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Խոսելով գազատարի վթարվելու մասին` նա ընդգծեց, որ այդ քայլն ահաբեկչություն է, որը չպետք է անպատասխան մնա, և շեշտեց` ահաբեկիչներին ձերբակալելու համար դիմել են նաև Արցախի կառավարությանը։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով ավելի է ահագնանում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում։
«Կոչ ենք անում երկու երկրի կառավարություններին էլ (Հայաստանի և Արցախի – խմբ.), որպեսզի պատշաճ քայլեր ձեռնարկեն և հստակ մեզ պատասխաններ տան իրենց գործողությունների մասին։ Մենք արդեն շատ ակցիաներ ենք արել, մարտի 16-ին կրկին «գրոհելու» ենք արտգործնախարարությունը։ Մենք այդ կառույցին նամակ էլ էինք գրել, մեզ գրավոր պատասխանեցին, որ այդ հարցերով Միգրացիոն ծառայությունն է զբաղվում։ Այնտեղից էլ ասում են, որ հարցը ոչ թե իրենց իրավասության տակ է, այլ սոցապնախարարության։ Դիմել ենք փախստականի կարգավիճակ ստանալու համար»,– ասաց Հայրիյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.