Արցախի իշխանությունները և խաղաղապահները ձեռնարկում են բոլոր միջոցները ծագած խնդիրներին արագ լուծում տալու համար
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:
Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:
Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: