Վիեննայում Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները դադարեցվել են
Վիեննայում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանն ու Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունները դադարեցվել են։ Այս մասին այսօր, Tasnim–ի փախանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Հայտարարված ընդմիջումը բանակցություններում նախատեսված է մնացած հարցերի լուծման և մանրուքների վերջնական համաձայնեցման համար», – նշել է Խաթիբզադեն։
Նրա խոսքով` բանակցող կողմերը կենտրոնացել են համաձայնագրի բոլոր կետերով համաձայնության հասնելու վրա։
Ինչպես նշել է իրանցի պաշտոնյան` որևէ արտաքին գործոն համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում առաջընթաց արձանագրելու` Թեհրանի կամքի վրա չի ազդի։
Այժմ Վիեննայում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանն ու Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցություններ են ընթանում։ Դեկտեմբերի 27-ին մեկնարկել է 8-րդ փուլը։ Դեռ 7-րդ փուլի ընթացքում, դեկտեմբերին, կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել համաձայնագրի երկու նախագծերի վերաբերյալ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումը։ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քյանիի խոսքով` բանակցային կողմերն Իրանի միջուկային ծրագրով մոտ են համաձայնագիր ստորագրելուն «ինչպես երբևէ», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում գրել էր, որ հարկավոր է ընդմիջել միջուկային գործարքի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները։ Նրա խոսքով` դա անհրաժեշտ է արտաքին գործոնների պատճառով։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.