Փոխնախարար․ ՀՀ-ում և Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա
Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Խուճապային տրամադրությունների հետևանքով վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվել է հատկապես շաքարավազի պակաս, ինչը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակչությունը սովորականից շատ գնումներ է կատարել: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է:
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Գասպարյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:
«Փոխնախարարը տեղեկացրել է, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել: Նրա խոսքով` թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու փոխարժեքի տատանումների հետ»,–գրված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Գասպարյանը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել, քանի որ պատկան մարմինները վերահսկում են իրադրությունը։
Հիշեցնենք, որ վերջին 10 օրում շաքարավազի գինը զգալի բարձրացել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.
-
2025-07-22 16:25
Один из адвокатов движения "Священная борьба" Ованнес Худоян анонсировал новые судебные иски против политиков и общественных деятелей, оклеветавших архиепископа Баграта Галстанян и других членом движения. Об этом он написал в соцсетях.
-
2025-07-22 16:25
Обострение отношений между Россией и Азербайджаном привело к пониманию того, что Баку не является тем партнером, за которого себя выдавал. Об этом заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.