Последние новости

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում

ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին Վերսալում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Այժմ մենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը կներկայացնենք, որն էլ ավելի շատ կմեկուսացնի Ռուսաստանը գլոբալ տնտեսական համակարգից», – ասել է նա։

Վերսալում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրա հետ «երկխոսություն պահանջելու» ուղին։

«Մենք պայմանավորվել ենք աջակցել Ուկրաինային` նրան ռազմական հանդերձանք, զենք և մարդասիրական բեռ ուղարկելով։ Առաջարկել ենք 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային լրացուցիչ օգնության համար», – ասել է Մակրոնը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ