Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։
«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», - ընդգծել է Խալաֆովը։
Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը)՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.