Последние новости

Կոտրել են Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը և այնտեղ տեղադրել են Ադրբեջանի դրոշը։

Հաքերները նաև գրություն են թողել, որում Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ են անում «168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»:

Արցախի ԱԺ–ն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է

«Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։

Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ